Հարավային Կալիֆորնիայում անսպասելի վարարումից հետո նահանգի գլխավոր ավտոմայրուղիներից մեկում ջրի վարարած հոսքը մի քանի հարյուր մեքենա է ծածկել։ Մինչ այժմ ջուրն ու ցեխը հոսում են փողոցների անցանելի հատվածներով եւ լցվում ձորակները։
Ճանապարհա-պարեկային ծառայության լեյտենանտ Սվեն Միլլերը հայտնել է, որ վնասվածքների մասին ոչ մի տեղեկություն չեն ստացել։ Լրատվամիջոցները մի քանի կադր են ցուցադրել լեռներում ցեխի մեջ խրված տրանսպորտային միջոցների մասին։
Լոս Անջելեսի հրշեջ պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ ժամը երեքի կողմերը մի քանի անձնակազմ է ուղարկվել դեպքի վայր, իսկ ուղղաթիռները թռել են այդ տարածքի վրայով՝ հնարավոր զոհերի փնտրելով։ Կերն շրջանի բնակիչները կարկուտի մասին են տեղեկացրել։
Միլլերի խոսքով, մոտավորապես մեկ օր է անհրաժեշտ եղել խճուղին երկու ուղղությամբ մաքրելու համար։ Վարարումների մասին զգուշացումներն ուժի մեջ են մնում Լոս Անջելեսի, Սան Լուիս Օբիսպոյի, Սանտա Բարբարայի եւ Վենտուրայի մի քանի շրջանի համար։
Միանգամից մի քանի ավտոմայրուղի ջրի տակ է անցել։ Նրանց մաքրումը այսօր կշարունակվի։ Վարորդներից բացի, փրկարարները ջրասույզ եղած շրջաններից մարդկանց են տարհանել, որոնք աղետից փորձել էին փրկվել տների տանիք բարձրանալով։











