Մոսկվայում Մոսֆիլմի փողոցից գողացել են հայտնի դերասան Եվգենի Լեոնովի արձանը: Ընդ որում, տեսախցիկներն արձանագրել են գողությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ հանցագործությունն իրականացրել են հաշված րոպեների ընթացքում: Կասկածյալները մոտեցրել են «ԳԱԶել» մեքենան, բեռնել հուշարձանն ու արագորեն հեռացել:

Ոստիկանության փոխանցմամբ, դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: