Ուղղահայաց բալետի Bandaloop ամերիկյան պարախումբն առաջին անգամ է ելույթ ունեցել Չինաստանում: Առաջնախաղը եղել է Շանհայում Jing An Kerry Centre երկնաքերի պատի վրա:
Ներկայացումը 43- րդ հարկի մակարդակի վրա էր, 80 մ բարձրության վրա: Ներքեւից տասնյակ հանդիսականներ հետեւում էին ճոպանների վրա կատարվող հմուտ ու մահացու վտանգավոր պարաքայլերին:
Դա առաջինն էր օդային մարմնամարզիկների 15 րոպեանոց ելույթների շարքում, որոնք կշարունակվեն առաջիկա հանգստյան օրերին ՝ Շանհայյան 17-րդ արվեստի փառատոնի շրջանակում:
Նախագիծը պարուսույց Ամելիա Ռուդոլֆն է ստեղծել1991թ., հատնում է NEWSru.com-ը:











