Թաիլանդի Կրաբի նահանգում շինարարը գետաբերանի մոտ մինչեւ ծնկները ցեխի մեջ խրված նորվեգացի թռչնաբանների զույգին օգնել է դուրս պրծնել, գրում է Bangkok Post-ը:
Նշվում է, որ նավակով մոտեցած շինարարը պառկել է գետնին, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան հենվել իր վրա եւ ազատվել կպչուն նյութից:
Լուսանկարչի ֆոտոխցիկը որսացել է փրկության պահը:











