Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքի բնակչուհի Ժիզել Մարին վեց տարի առաջ մահմեդական է դարձել, սակայն դա նրան չի խանգարել զբաղվել իր սիրած գործով՝ հեւի-մետալ ռոք նվագելով:   Ռոքի 42-ամյա սիրահարը պրոֆեսիոնալ կիթառահար է եւ եղբոր հետ միասին հանդես է գալիս Spectrus խմբում:

Որպես կանոն, փարանջայով ռոք նվագող կիթառահարուհու տեսքը զարմացնում է ռոքի սիրահարներին, բայց լսելով, թե Ժիզելն ինչպես է նվագում, ունկնդիրներն անմիջապես մոռանում են նրա տեսքը, տեղեկացնում է www.gogetnews.info-ն: