Կանադայի բնակիչ Կատալին Ալեքսանդրու Դուրուն հովերբորդով (թռչող սքեյթբորդով) թռիչքի հեռավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ որոշել է եւս մեկ՝ ավելի հզոր նմուշ ստեղծել:
Հաղորդվում է, որ այդ նմուշը կարողացել է բարձրանալ մինչեւ հինգ մետր եւ 1,5 րոպեի ընթացքում 239,5 մետր տարածություն հաղթահարել, տեղեկացնում է Gogetnews.info-ն:
Գյուտարարը ձեռք բերածով չի բավարարվել եւ աշխատում է ավելի հզոր նմուշի ստեղծման վրա, որի բնութագրերը գաղտնի են պահվում: Միաժամանակ նա տեսանյութում ցուցադրում է իր նոր գյուտի հնարավորությունները:











