Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ոչ մեծ օդանավն ընկել է բնակելի թաղամասում, որի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել՝ 7 մարդ:
HK-3917 G օդանավը, որն ուղեւորվում էր մայրաքաղաքի Գուայմարալ օդանավակայան, էլ Դորադո օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց ընկել է հացի արտադրամասի վրա՝ վնասելով 3 բնակելի տներ: Հարվածից հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ եւ շտապօգնության բրիգադներ: Բժիշկներն արձանագրել են 5 մարդու մահ, այդ թվում օդաչուի, ինչպես նաեւ մի տղամարդու, մի կնոջ եւ մի երեխայի, որոնք եղել են օդանավում:
Associated Press-ի փոխանցմամբ, մահացածներից մեկը հացի արտադրամասի աշխատակից է:
Տուժածներն այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է Lenta.ru-ն:











