ԱՄՆ Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը, իսկ աղջկա ծնողները որոշել են նախապես վճարված տոնական ճաշը վերածել անօթեւանների խնջույքի։ Այդ միջոցառման համար նախատեսված ծաղիկները ընտանիքը նվիրել է ծերանոցներից մեկին։ Հարսանիքից մի քանի օր առաջ փեսացուն սկսել է կասկածել իր որոշման իրավացիության մեջ, եւ պսակադրության արարողությունը չեղարկվել էր։ Հարսնացուի մոր խոսքով՝ 120 հոգու համար նախատեսված խնջույքի փոխարեն իրենք որոշել են հրավիրել տեղի անօթեւաններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենա կյանքում գոնե մեկ անգամ ճաշել լավագույն հյուրանոցներից մեկում։
Խնջույքին ներկա է եղել 90 մարդ, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով KCRA հեռուստաալիքը։











