Ֆիլիպինների հյուսիսում Koppu («Գավաթ», տեղական անվանումը՝ Lando) թայֆունի զոհ է դարձել 14 մարդ։
Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, յոթ մարդ է խեղդվել ծովում մոտորանավակի շրջվելու հետեւանքով։ Երեք մարդ զոհվել է ծառերի տապալման եւ քարե պատնեշի քանդվելու հետեւանքով։ Երկու աղջիկ Նուեւա-Էսիհա նահանգում վարարման զոհ է դարձել։ Դարձյալ փրկարարական ծառայությունների տվյալներով, մի մարդ Բենգեթ նահանգում սողանքի զոհ է դարձել։ Եվս մի մարդ էլեկտրահարումից մահացել է Թարլակ նահանգում, տեղեկացնում է DPA գործակալությունը։
Գործակալության տվյալներով, թայֆունի հետեւանքով Իլոիլո քաղաքից ոչ հեռու մի մոտորանավակ է ջրասույզ եղել։ Առափնյա պարեկային ծառայությանը հաջողվել է 32 մարդ փրկել, եւս երկուսի որոնումները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օդերեւութաբանների տվյալների համաձայն, թայֆունը Աուրորա նահանգի Կասիգուրան քաղաքում սողանքի պատճառ է դարձել, ինչից հետո քամու ուժը որոշ չափով նվազել է։ Թայֆունը շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք ժամը հինգ կիլոմետր արագությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Սկզբի համար անհրաժեշտ է, որպեսզի գործեն արտաքին սահմանների վրա տեղակայված կազմակերպչական-բաշխիչ կենտրոնները, որտեղից կամավորական համակարգով փախստականները կշարունակեն իրենց ճանապարհը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ֆինլանդիայի ՆԳՆ-ի նոր գնահատականների համաձայն, մինչեւ տարեւերջ երկիր կարող է գալ 30-35 հազար ապաստան խնդրող։ Կանխատեսումը խմբագրվել է, որովհետեւ անցած շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա եկող փախստականների թիվը կայուն կերպով նվազել է։ Ավելի վաղ օրական 350-500 մարդ էր գալիս, իսկ այժմ՝ մոտ 200 կամ պակաս։











