Սամուրայի կոստյումով ճապոնացին առանց աչքը թարթելու սրով երկու կես է արել 160 կմ/ժ արագությամբ թռչող բեյսբոլի գնդակը:

«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, Իսաո Մատին կանգնած է եղել շուրջ 9 մետր հեռավորությամբ այն սարքից, որից դուրս է թռել գնդակը:

Համացանցում հայտնված հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է ունեցել: