Կրասնոգորսկի շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովի եւ շրջանի էլեկտրացանցի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյի սպանության մեջ կասկածվող անձը սպանությունից հետո փախուստի դիմելիս եւս մեկ մարդու է սպանել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

«Փախուստի դիմելիս Ամիրան Գեորգաձեն տեղի բնակչի է սպանել: Նա զինված է եւ շատ վտանգավոր»,- ասել է Մարկինը: Հրաձիգի երրորդ զոհը թոշակառու է:

LifeNews-ի փոխանցմամբ, պաշտոնատար անձանց սպանությունից հետո գործարար Ամիրան Գեորգաձեն ուղղվել է քոթեջների ավան, որտեղ ապրում է շրջանի ղեկավար Բորի Ռասսկազովը: Հեռուստաալիքի տվյալներով, նա երրորդ անձին գնդակահարել է, քանի որ վերջինը տեսել է, թե ինչպես է մարդասպանը զենքը ձեռքին սպասում Բորի Ռասսկազովի տան մոտ:

Հիշեցնենք, որ Յուրի Կարաուլովի եւ Գեորգի Կոտլյարենկոյի սպանության մեջ կասկածում են տեղի գործարար Ամիրան Գեորգաձեին: Հետաքննության նախնական տվյալներով, նրանք բարեկամական հարաբերություններ են ունեցել, իսկ կոնֆլիկտի պատճառ կարող էր դառնալ գործարարին շինարարության պետական պատվերից զրկելու հանգամանքը: