Կրասնոգորսկից ձեռներեց Ամիրան Գեորգաձեի Տիմոշկինո գյուղի տանը դիակ են հայտնաբերել: Ենթադրաբար, դա գործարարի չորրորդ զոհի մարմինն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան:
Հոկտեմբերի 19-ին նա աշխատասենյակում գնդակահարել էր Կրասնոգորսկի շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովին, ինչպես նաեւ շրջանի էլեկտրացանցի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են տեղի գործարար Ամիրան Գեորգաձեին:
Ենթադրվում է, որ փախուստի դիմելիս նա եւս մեկ մարդու է սպանել:
ՆԳՆ-ն դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով, հայտնի դառնալու դեպքում, հաղորդել ենթադրյալ հանցագործի գտնվելու վայրը:











