Լիսաբոնի օդանավակայանում բեռների սպասող ուղեւորներին պոռնո են ցուցադրել: Ականատեսներից մեկը դա նկարահանել է հեռախոսով, իսկ ավելի ուշ տեղադրել YouTube տեսահոսթինգում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի գիշերը, Պորտելի միջազգային օդանավակայանի թիվ 1 տերմինալում:
Հաղորդվում է, որ պոռնկագրական տեսանյութի հեռարձակումը շարունակվել է մի քանի րոպե: Այս պահին դեռ հայտնի չէ, տեղի ունեցածը հաքերների ձեռքի գործն է, թե օդանավակայանի աշխատակիցների անփութության, հաղորդում է Lifenews-ը:











