Խարդախության կասկածանքով ապրիլի 11-ից հետախուզման մեջ գտնվող Երեւանի բնակիչ, 34-ամյա Վլադիմիր Հովսեփյանը հոկտեմբերի 19-ին բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:

Ըստ նախնական տվյալների՝ Վլադիմիր Հովսեփյանը, հանդես գալով որպես «Ավտո Լայֆ» ՍՊԸ-ի աշխատակից, արտասահմանից ավտոմեքենա ներկրելու պատրվակով շուրջ 10 քաղաքացիներից հափշտակել է 40 մլն դրամից ավելի գումար:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։