Եթե այսօր քաղաքացիական տեսակը ներկայացնող մարդիկ չմտնեն քաղաքականություն, ակամայից այդ տեղերը զիջելու են ներկայիս քաղաքական արժեհամակարգը կրողներին: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան»-ի տարածած հերթական տեսանյութում:
«Խնդիրների պատճառները գտնվում են քաղաքական դաշտում եւ պահանջում են համակարգային լուծումներ:
Ինչո՞վ է տարբերվում քաղաքացիական պայքարը քաղաքական պայքարից: Առաջինը պայքարում է հետեւանքների դեմ, իսկ երկրորդը՝ պատճառների: Հարկավոր է քաղաքացիական պայքարի հաջողված փորձը կիրառել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է տեսանյութում:











