Գյումրիի բնակիչներ Ռուբեն Սահակյանն ու Արման Քափանակցյանը հետախուզվում են Գյումրիի բնակիչ 21-ամյա Սուրեն Առաքելյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

2015թ. օգոստոսի 20-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի եւ աջ ձեռքի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Սուրեն Առաքելյանը: Պարզվել է, որ երիտասարդը դանակահարվել է Գյումրի քաղաքում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Քննության արդյունքում  7 անձի որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Մեկ անչափահասի մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, ում նկատմամբ դատարանի որոշմամաբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում նույն դատարանի որոշմամաբ փոխարինվել է գրավով: Երկու անչափահասի մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1 կետով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամաբ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ նրանց նկատամաբ որպես խափանման միջոց է կիրառվել  ծնողի հսկողության հանձնելը:

Գյումրիի բնակիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը կատարվել է խուլիգանական դրդումներով եւ 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմմաբ, նա կալանավորվել է:

Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ 5-րդ անձին՝ Սահակյանին, ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, նա նույնպես կալանավորվել է:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 112 հոդվածի 1-ին մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամաբ կատարված խուլիգանության  եւ ծանր մարմնական վնաս պատճառելու համար: