Նոր Զելանդիայի կախովի կամուրջի վրայի ճոպանը կտրվել է հենց այն պահին, երբ դրա վրայով մի խումբ զբոսաշրջիկներ էին անցնում: Ութ մետր բարձրությունից զբոսաշրջիկների անկումը տեսագրվել է:
Նորզելանդիայի Հյուսիսային կղզում գտնվող Te Urewera ազգային պարկում հանգստացող՝ Ֆրանսիայից ժամանած չորս զբոսաշրջիկներ անցնում էին գետը 65 մետր երկարության կախովի կամուրջով: Մոտավորապես ճանապարհի կեսին ճոպաններից մեկը կտրվել է: Ճանապարհորդներից մեկին հաջողվել է հավասարակշռություն պահպանել, բայց մյուս երեքը գետն են ընկել՝ ավելի քան ութ մետր բարձրությունից: Բարեբախտաբար ոչ ոք լրջորեն չի տուժել, իսկ տեղի ունեցածն էլ տեսագրվել էր GoPro տեսախցիկի անխափան աշխատանքի շնորհիվ:
Այդ դեպքը կատարվել էր սեպտեմբերի 3-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա՝ երբ արդեն պատրաստ են փորձաքննության արդյունքները: Մասնագետները արտադրական դեֆեկտ են գտել ամրակների դետալներից մեկում: Մինչդեռ ըստ նախագծի, կամուրջը պետք է միաժամանակ 10 հոգու ծանրության դիմանար: Կամուրջի վնասված հատվածը վերանորոգում են: Մինչ զբոսաշրջիկների համար կամուրջը վերաբացելը՝ դրա ամրությունը կստուգվի:











