ԱՄՆ Ինդիանայի նահանգի բնակիչը կոտրել է իր ընկերուհու մեքենան, հետո հրդեհել նրա տունը եւ դանակը ձեռքին՝ պարել այրվող տան տանիքի վրա, գրում է The Daily Mail-ը։ Միջադեպը նկարահանել են RTV6 հեռուստաալիքի լրագրողները։
Ինչպես գրում է թերթը, 25-ամյա Մեթյու Ռասը գողացել էր ընկերուհու մեքենայի բանալիները եւ ղեկին նստած՝ բախվել սյանը։ Երբ ոստիկանները ժամանել էին, նա մտել էր ընկերուհու տուն եւ հրդեհել այն ներսից։ Հետո բարձրացել էր տանիք եւ սկսել էր պարել այնտեղ։
Տեսանյութում երեւում է, որ պարելիս տղամարդն իրեն վատ է զգացել։ Նրան իջեցրել էին տանիքից եւ հիվանդանոց տեղափոխել, որտեղ բժիշկները ստուգում են նրա մեղսագիտակցության աստիճանը, փոխանցում է Lenta-ն։











