Համացանցում տարածում է գտնում մի տեսանյութ, որում քաղաքններում թափառող անտուն շների դեմ պարզ եւ ինքնատիպ միջոց է ներկայացվում: Երկու օրվա ընթացքում հոլովակը գրեթե կես միլիոն մարդ է դիտել:
RG-ի փոխանցմամբ, բակից անտուն շներին դուրս բերելու համար հոլովակի հեղինակը որոշել է լազերային ճառագայթ օգտագործել: Նախ լուսավոր բծի հետեւից 3 շուն է վազում, իսկ հետո նրանց են միանում եւս մի քանի կենդանիներ:
Վերջում թափառող կենդանիների դեմ պայքարողը լազերային ճառագայթն ուղղում է բակից դուրս, եւ շներն արագորեն վազում են դրա հետեւից:











