Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում այսօր՝ հոկտեմբերի 23-ի առավոտյան տեղի ունեցած բեռնատարի եւ ավտոբուսի սարսափելի վթարի հետեւանքով 43 մարդ է զոհվել: Սա վերջին 30 տարիների ընթացքում ամենախոշոր ճանապարհային պատահարն է երկրում:

BFMTV-ի փոխանցմամբ, վթարի զոհերի թվում է նաեւ 3 տարեկան մի երեխա, որի մարմինը հայտնաբերել են բեռնատարի ուղեւորախցիկում: Ոստիկանության տվյալներով, նա զոհված վարորդի որդին է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Լիբուրնից ոչ հեռու թոշակառուներին էքսկուրսիայի տանող ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է բեռնատար մեքենայի:

Բախվելուց հետո երկու մեքենաներն էլ հրդեհվել են: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասը զոհվել է՝ չհասցնելով դուրս գալ մեքենայից: Ընդհանուր առմամբ, 8 մարդ է ողջ մնացել, որոնցից 4-ը ծանր վիճակում են: