Այս շաբաթ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում էին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների պարը ներկայացնող տեսանյութը: Այս մասին գրել է Washington Post-ի լրագրող Ադամ Թեյլորը:

Ըստ RT-ի, որոշ լրատվամիջոցներ շտապեցին ծաղրել արգենտինական առաջնորդին: Սակայն, հոդվածի հեղինակի խոսքով, Քիրշների պարային շարժումներն այնքան էլ վատը չեն՝ առաջատար այլ գործիչների հետ համեմատ:

Ըստ Թեյլորի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես բավական լավ պար է ցուցադրել: Ամերիկյան առաջնորդն իր ունակությունները ցուցադրել է Քենիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա ավանդական պար է ներկայացրել քենիական հայտնի Sauti Sol խմբի հետ:

2011 թվականին համացանցում հայտնվել էր նաեւ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պարը:

Իսկ 2007-ին Սպիտակ տանը մալարիայի դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ էր ունեցել արեւմտաաֆրիկյան KanKouran համույթը: Նրանց էին միացել նաեւ Ջորջ Բուշը կնոջ հետ:

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին էլ պարելիս նկարահանել էին 1996 թվականին, ռոք համերգի ժամանակ: