ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին համեմատել է համացանցում հայտնի Grumpу Cat-ի հետ, փոխանցում է ABC News-ը:
«Ինչու՞ են այդ հանրապետական քաղաքական գործիչներն այդքան հոռետես Ամերիկայի նկատմամբ: Դուք դա նկատե՞լ եք: Ես նկատի ունեմ, որ նրանք մռայլ են եւ նման են Բարկացած կատվին»,-ասել է Օբաման Վաշինգթոնում կին դեմոկրատների համաժողովի ժամանակ եւ դեմքը ծամածռել բարկացած կատվի պես:
«Եթե նրանց հավատանք, ամեն բան վատ է, եւ մենք դատապարտված ենք», — ասել է Օբաման, փոխանցում է Gazeta-ն:












