Հաղարծին գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանը բերման է ենթարկվել Ծիրակամուտ գյուղի վրա կրակելու մեղադրանքով: Հաղարծին գյուղում ամիսներ առաջ հնչած կրակոցների դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծիրակամուտ գյուղի բնակիչը 2015թ. հուլիսի 29-ին վիճաբանել է Հաղարծին գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ:
Հաղարծինում մի քանի ժամ անց նրան է հանդիպել, որտեղ էլ Պետրոսյանը սպանության սպառնալիքներով կրակել է ծիրակամուտցու վրա՝ նրան հասցնելով հրազենյաին վնասվածք:
Նշենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Տավուշի մարզային վարչությունների ու Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծին գյուղում ամիսներ առաջ հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկություններ էին ստացել:
Հանցագործության գործիքն առգրավված է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գագիկ Պետրոսյանը կալանավորված է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











