Հոկտեմբերի 7-ին ժամը 7:20-ին ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Ջերմուկի խճուղու 53 շենքի մի բնակիչ և հայտնել, որ մի մարդ դանակով ներխուժել է իր հարևանի բնակարան:

Քրեական հետախույզներ վնասազերծել են դիմակով անձին. պարզվել է, որ նա 32-ամյա  կին է, երկու երեխայի մայր, օրենքի հետ երբեք խնդիրներ չի ունեցել:

Այդ քայլին է գնացել ֆինանսական պրոբլեմների պատճառով, ունեցել է տոկոսներով պարտքեր և պարտատերերը նրանից պահանջել են տոկոսներով գումարները: Կինը այլ ելք չգտնելով որոշել է դիմակ հագնել ու ներխուժել իրեն ծանոթ` Զոյա անունով մի կնոջ տուն, որը տանը ոսկյա իրերի վաճառքով էր զբաղվում, վախեցնել է նրան ու ոսկեղենը վերցնել: Սակայն երբ մտել է տուն` կինը գոռացել է ու հարևանները նրան օգնության են հասել, որից հետո զանգահարել են ոստիկանություն:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում