Մոտոցիկլետ վարող աղջիկը փրկել է կատվի ձագին, որին տերերը մենակ էին թողել ամերիկյան Օքլահոմա նահանգի հյուսիս արեւ մուտքում՝ բանուկ խաչմերուկում: Տեսագրությունը, որը նկարահանել էր աղջկա սաղավարտին տեղադրված խցիկը, ու որը հենց նույն օրը տեղադրվել էր YouTube-ում՝ «Ծիծաղելի է հնչում՝ բայց ես կատվի ձագի եմ փրկել» անվանումով, արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղջիկը կատվի ձագին նկատել էր ոչ միանգամից: Փիսիկը մինչ այդ արդեն քիչ էր մնում հայտնվել երկու ջիպերի անիվների տակ: Սկզբում նա փորձել է իր բղավոցներով կանգնեցնել հակառակ ուղղությամբ շարժվող ավտոմեքենաները, իսկ հետո իջել է մոտոցիկլետից, այն թողել բանուկ մայրուղու վրա ու վազել կատվին փրկելու: Վերցնելով կենդանուն՝ աղջիկը նրան փոխանցել է այդ պահին փողոցն անցնող մի կնոջ, մոտոցիկլետը հեռացրել ճանապարհից ու հետո վերադարձել իր փրկած փիսիկի մոտ:

Ի վերջո աղջիկը կատվի ձագին իր տուն է տարել ու տվել Սքիդմարք անունը (skidmark-ը թարգմանաբար նշանակում է արգելակող մեքենայի անիվներից մնացող հետք):