ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի կենդանաբանական այգին Հայաստանի սողունների ու երկկենցաղների համար դրամահավաքի ակցիա է սկսել:
Օնլայն դրամահավաքի ընթացքում հավաքված միջոցները ( անհրաժեշտ է 40 հազար դոլար) կհատկացվեն անհետացման եզրին գտնվող սողունների ու բուծման ու պահպանման՝ Հայաստանի առաջին կենտրոնին: Ակցիան տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը:
Ակցիայի նկարագրության մեջ ասված է, որ Հայաստանում սողունների ու երկկենցաղների 58 տեսակ կա, որոնք շատ կարևոր են երկրի էկոհամակարգի համար, դրանցից 30-ին անհետացման վտանգ է սպառնում:
Կենդանաբանական այգուն կից գործող՝ Արևմտյան Ասիայի բնության պահպանման կենտրոնը ավելի քան 10 տարի է աջակցում է Հայաստանում անցկացվող հետազոտություններին: Կենդանիների փրկության նախագիծը պետք է սկսվի 2016 թ. հունիսին:











