ԱՄՆ-ի ՆԱՍԱ աէրոտիեզերական գործակալությունը հապարակել է Խաղաղ օվկիանոսի հարավարեւելյան մասի պատմության մեջ ամենահզոր փոթորկի՝ «Պատրիսիայի» տեսագրությունը, որն արվել էր միջազգային տիեզերակայանի վրա տեղադրված տեսախցիկներով, հայտնում է գործակալության կայքը:

Տեսագրությունն արվել է հոկտեմբերի 23-ին: Փոթորկի քամու արագությունը հասնում է մոտավորապես 320 կմ//ժ-ի: Նշում են, որ այս պահին «Պատրիսիան» արդեն հասել է Մեքսիկայի ափին, հայտնում է «Ռոսբալտը»:

Նախօրեին փոթորիկը, որը հասել էր Մեքսիկայի հարավարեւմտյան ափերին, թուլացել էր՝ հասելով չորրորդ կատեգորիայի: Ցամաք դուրս գալու պահին փոթորկի ուժը հասնում էր հինգերորդ՝ այսինքն ամենակործանարար կատեգորիայի: Տարերքի կենտրոնում քամու ուժը 325 կմ/ժ էր՝ մինչեւ 400 կմ հասնող պոռթկումներով: