Կանադայի նորընտիր վարչապետ, Լիբերալների կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն համացանցի օգտատերերին զարմացրել է հնդկական պարեր կատարելու իր վարպետությամբ, գրում է tsn.ua կայքը:
Youtube-ում հայտնված տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է Թրյուդոն ավանդական հնդկական հագուստով պարում փենջաբական ժողովրդական բհանգրա պարը: Դա տեղի է ունեցել Մոնրեալի Կանադա-հնդկական միության միջոցառումներից մեկի ժամանակ:
Կանադայի վարչապետն այնպես է ինքնամոռաց պարել, որ պաշտոնյաներից մեկը չի դիմացել եւ միացել է նրան:











