Զվարթնոցի վաղ միջնադարյան տաճարը հոկտեմբերի 24-ի երեկոյան լուսավորվեց կապույտ գույնով՝ միանալով ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված համաշխարհայի արշավին:
7-րդ դարի տաճարը, 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է:
Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին աշխարհի ավելի քան 60 երկրների 200-ից ավելի հուշարձաններ լուսավորվել են նույն կապույտ գույնով, որը ՄԱԿ-ի գույնն է:
Ակցիային միացել են համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նշանավոր կառույցներ՝ Ավստրալիայում Սիդնեյի օպերային թատրոնից մինչև Եգիպտոսում Գիզայի բուրգերը, Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանից մինչև Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ կլուսավորվեն կապույտով: Այլ մասնակիցների թվում են Ռուսաստանի «Էրմիտաժ» թանգարանը, Հորդանանի հնադարյան Պետրա քաղաքը, Պիզայի թեք աշտարակն Իտալիայում, Միացյալ Թագավորության Էդինբուրգի ամրոցն ու Վեստմինստերյան կենտրոնական սրահը, Հարավային Աֆրիկայի Սեղանաձև լեռը, Ճապոնիայի ՍքայԹրի աշտարակը և Իսպանիայի Ալհամբրա համալիրը:
UNBlue արշավին Հայաստանի հուշարձաններից մասնակցում են 4-ը՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, 5-7 դարերի Սուրբ Գրիգոր տաճարը (Զվարթնոց) Վաղարշապատում, Թուֆենկյան Հին Դիլիջան (19-20-րդ դարեր) համալիրը Դիլիջանում և Մայր Հայաստան հուշարձանը Գյումրիում:


















