ԱՄՆ Օքլահոմայի համալսարանում շքերթի ժամանակ ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկը մեքենայով մխրճվել է բազմության մեջ։ Ոստիկանությունը կալանավորել է 25-ամյա Ադասյա Չեյմբերսին, որը գտնվել է մեքենայի ղեկին։
Երեք վիրավորները մահացել են տեղում, իսկ 4-րդը՝ Օքլահոմայի համալսարանի հիվանդանոցում, հաղորդում է RT-ն։
Եվս 8 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։ Ականատեսների խոսքով, վթարից անմիջապես հետո քաոս է սկսվել։ Տեղի լրատվամիջոցներից մեկին ականատեսներից մեկն ասել է, որ ավտովթարը նման է եղել ռումբի պայթյունի։











