Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար Տոկիոյում Թուրքիայի դեսպանատուն գնացած քրդերի ու թուրքերի միջեւ խոշոր ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է համացանցում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ քրդերի եւ թուրքերի միջեւ 2 անգամ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար ավելի վաղ է սկսվել։











