Սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ սկսել է կրկին ակտիվ շրջանառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2 տարի առաջ հնչեցրած խոսքերի տեսագրությունը։

Տեսագրության մեջ Էրդողանը ելույթ է ունենում իր անունով բացված համալասարանում, որտեղ ասում է հետեւյալը. Եթե ես բռնապետ լինեմ ու մեկն ինձ ասի բռնապետ, վայ նրան»։

Նշենք, որ այս տեսանյութը ակտուալ է դարձել, քանի որ վերջին օրերին Էրդողանին քննադատող բազմաթիվ լրատվամիջոցներ ոստիկանական ու դատական ճնշումների տակ են հայտնվել, իսկ հոկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիան ուղիղ եթերում ականատես է եղել, թե ոստիկաններն ինչպես են Bugun TV եւ Kanalturk հեռուստաալիքները անջատում եթերից։