ԱԺ-ում այսօր` հոկտեմբերի 29–ին, շարունակվող «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ նույնականացման քարտերի վերաբերյալ պատրաստ է բանավիճել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ։
Բագրատյանը հարկ համարեց արձագանքել եւ նկատողություն արեց Արծվիկ Մինասյանին` իր հայտնած կարծիքի մասին գնահատական տալու համար. «Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս Ձեր ասածի վրա կարծիք հայտնել։ Չի կարելի։ Մանավանդ դուք իշխանություն չեք, ինչո՞ւ եք մեյդան ընկնում։ Մանավանդ որ ձեր ասածի 90 տոկոսը սխալ ա։ Պլյուս, որ միշտ եք սխալ եղել, հանրապետությունից բան չթողեցիք, արա… 1918թ–ից սկսած»։
Արծվիկ Մինասյանին սկսեցին պաշտպանել խմբակցության մյուս պատգամավորները` Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը, նրանց եւ Հրանտ Բագրատյանի միջեւ վիճաբանություն սկսվեց, փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, թե ում իշխանության օրոք «հանրապետությունց բան չեն թողել»։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց հանգստացնել կրքերը. «Ավելի պաշտաճ եղեք: Նույնականացման քարտի համար մի վիճեք: Ես բոլորի հետ էլ քիփ եմ»։











