ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ ավանդաբար տեղի երեխաների համար Սպիտակ տանը Հելոուինի տոն է կազմակերպել։ Այս տարի գլխավոր մրցանակը ստացել է Հռոմի Պապի կոստյումով երեխան, որը Օբամային էր մոտեցել խաղալիք «Պապի մեքենայով»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նախագահի նստավայրի հարավային հարթակը տոնի կապակցությամբ վերածել էին կախարդված անտառի։ Նախագահական զույգը որեւէ կերպարի չի փոխակերպվել եւ երեխաներին առատորեն քաղցրավենիք է հյուրասիրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։