Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, երեւում է Սինայի թերակղզու երկնքում օդից ընկնող ռուսական Airbus-321 օդանավը:

Կադրերում երեւում է, ինչպես է երկնքում իր հետեւից սեւ ծուխ արձակելով ընկնում օդանավը: «Զվեզդա» հեռուստաալիքը հայտնել է, որ կադրերի իսկությունը ստուգում են փորձագետները:

Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են: