Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սարըքավաք գյուղում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են փողոցում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, 101 ընտրող ունեցող Սարըքավաք գյուղում ընտրատեղամասը ոչ թե դպրոցում է, կամ մանկապարտեզում, այլ գյուղի փողոցներից մեկի մեջտեղում։ Փողոցում են տեղադրված թե քվեախցիկները, թե քվեատուփերը։
Գյուղի գյուղապետը նշել է, թե գյուղում այլ հարմար տեղ չկա ընտրություն կազմակերպելու, որի համար էլ իրենք ստիպված փողոցում են անում ընտրությունները։ Նա նշել է, թե շատ դժվար է փողոցում, քանի որ գիշերն էլ քվեաթերթիկները հաշվելու համար ստիպված տրակտորի լույսերն են վառում։











