Ռուսաստանի Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարին արձագանքել են նաեւ սերբական լրատվամիջոցները: Նրանց մեծ մասը հիշատակել է, որ զոհվածների շարքերում հայեր կան:
«Ռուսաստանում մեծ դժբախտություն է՝ ավտոբուս է շրջվել, 8 հայ է զոհվել»,- այսպես է սերբական Kurir պարբերականը վերնագրել իր հոդվածը:
«Ռուսաստանի կենտրոնական մասում կատարված վթարի հետեւանքով ութ հայ է զոհվել: Գիշերը շրջվել է այն ավտոբուսը, որը 59 ուղեւոր էր տեղափոխում Երեւան»,- ասված է հոդվածում:
«Ռուսաստանում ավտոբուս է շրջվել, ութ հայ է զոհվել»,- ասված է Սերբիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության պատրաստած նյութի վերնագրում:
«Ռուսաստանը շարունակում է ռեկորդակիր մնալ ավտովթարների հարցում, որոնց պատճառը ոգելից խմիչքի գործածումն է, վատ ճանապարհները ու անզգույշ վարորդները: 2014 թ. վթարիների հետեւանքով գրեթե 27 հազար մարդ էր զոհվել»,- ասված է նյութում:











