Այո, թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ։ Նման հայտարարություն է արել թուրք հայտնի դերասանուհի Սեռռա Յըլմազը CNN-ի ռեյթինգային Parts Unknown հաղորդմանը։
Հաղորդման վարողը Սեռռա Յըլմազից հետաքրքրվում է, թե ինչպիսի բան է թուրք լինելը։ Թուրք դերասանուհին անսպասելի պատասխան է տվել՝ հայտարարելով․ «Այո, թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»։
Սեռռա Յըլմազի այս հայտարարությունը մեծ արձագանքն է գտել թուրքերի մոտ, ովքեր բազմաթիվ վիրավորական գրություններ են ուղարկել նրան սոցկայքերով։











