Մալիի մայրաքաղաք Բամակոյում «Ռեդիսոն» հյուրանոցը գրաված զինված անձինք ազատ են արձակել պատանդների մի մասին՝ նրանց, ովքեր կարողացել են Ղուրանից մեջբերումներ կատարել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Գործակալության տեղեկություններով ազատ է արձակվել 2 կին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ Մալիի հյուրանոցում պատանդ են վերցրել ֆրանսիացիների, ամերիկացիների, չինացիների։ RT-ը հայտնում է, որ պատանդների թվում  կան Air France ավիաընկերության աշխատակիցներ եւ ֆրանսիազի զինվորականներ։ LifeNews-ի տեղեկություններով՝ հյուրանոցում եղել են ամերիկացի հյուրեր եւ չինացի զբոսաշրջիկներ։

RT-ը հայտնում է, որ ֆրանսիական բանակի ուժերը ուղղվել են դեպքի վայր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի  կենտրոնում գտնվող «Ռեդիսոն»  հյուրանոցում ահաբեկիչները 170 մարդ են պատանդ վերցրել: Նրանցից 140-ը հյուրանոցի կենվորներ են, իսկ 30-ը` աշխատակիցներ։

Ահաբեկիչները հյուրանոցին են մոտեցել  դիվանագիտական համարանիշներով մեքենաներով եւ «Ալլահ Աքբար» բացականչությունների տակ օդ են կրակել Կալաշնիկով ինքնաձիգներով: