ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ քվեարկեց Սահմանադրական փողոխությունների հանրաքվեին  Երեւանի թիվ 9/11 ընտական տեղամասում (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում էր, որ ՀՀ նախագահը քվեարկության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

Նա հաժարվեց որեւէ հարցի պատասխանել, նշելով, դրա մասին կխոսի քվեարկության ավարտից հետո:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am