Reuters-ը 2015թ. ամենատպավորիչ լուսանկարների շարքում  ներառել է Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015թ. հունիսի 23-ի առավոտյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին ջրցան մեքենաների միջոցով պողոտայից հեռացնելու ընթացքում §Ֆոտոլուրի¦ լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի արած հայտնի լուսանկարը: Լուսանկարում ցույցի մասնակիցներից Կարո Ղուկասյանը, միջնամատն է ցույց տալիս ցուցարարներին ջրցան մեքենայով ցրող ոստիկաններին:  Վահրամ Բաղդասարյանի այս լուսանկարը դարձել էր Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ պայքարի խորհրդանիշը:

NEWS.am-ի հետ զրույցում լուսանկարի հեղինակ Վահրամ  Բաղդասարյանն ավելի վաղ նշել էր, որ դեպքի օրը ինքը 4 լուսանկար է արել, բայց փաստորեն աշխարհն ու հայերը հենց Կարո Ղուկասյանի լուսանկարն են լավագույնը ճանաչել:

Նշենք, որ 2015թ. հունիսի 23-ի առավոտյան 5:30-ի սահմանում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Երեւանի Բաղրմյան պողոտայում էլեկտրաթներգիայի թանկացման դեմ պայքարող  ճանապարհային երթեւեկությունն արգելափակած, սակայն ագրեսիա չցուցաբերող ցուցարարների դեմ: