Opel ընկերությունը հրապարակել է GT կոնցեպտ մեքենայի առաջին թիզերը, որի ցուցադրությունը տեղի կունենա մարտին Ժնեւի ավտոշոուում։ Մեքենան կդառնա նոր կուպեի նախորդը, որը կմրցակցի Audi TT-ի հետ։

Թիզերում նկարահանվել է Opel-ի ղեկավար Կառլ Թոմաս Նոյմանը, ով խոստացել է ավտոսրահում կցուցադրել «նոր աչքերով» մեքենա։  Բացառված չէ, որ որոշ ոճային տարրեր կուպեն կփոխառի Monza կոնցեպտից, որը ցուցադրվել էր 2013թ. Ֆրանկֆուրտի ավտոսրահում, հայտնում է Motor-ը։

Ենթադրվում է, որ Opel GT-ն կկառուցվի Astra առաջնաքարշ պլատֆորմի վրա։ Սերիական կուպեն կունենա բենզինով եւ դիզելով շարժիչներ։