Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմանում կնոջ ներկայությամբ մոտ 50 տարեկան տղամարդ է ցած նետվել: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կինը լաց լինելով պատմում էր, որ ամուսինը կանգնել էր Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագծին եւ սպառնում էր նետվել:
«Կանգնել էր երկաթների եզրին, ասում էր ինձ կգցեմ, համոզում էի, չլսեց, հետո ոստիկանները հասան, բայց հետ պահել չկարողացան: Տղամարդ եք իրեն փրկեիք, ոչ թե հիմա ինձ փորձեք օգնել: Հլը նայեք, կարող ա՞ ողջ ա, չէ՜, չեմ հավատում»,-ասում էր ինքնասպան եղածի կինը:
Կամրջից նետվածի կինն ու հարազատները լքեցին դեպքի վայրը, այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Առայժմ ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունն ու նրան այդ քայլին դրդած պատճառներն հայտնի չեն:











