Nissan ընկերությունը մշակել է աշխարհի առաջին յոթտեղանոց բոբը: Դիզայնն արվել է ճապոնական ապրանքանիշի ավտոմեքենաների ոճով:

Բոբի մշակումով զբաղվել է եվրոպական դիզայներական կենտրոնի աշխատակից Դերիլ Սքրայվենը: Նրան օգնել են մարզական սահնակների ստեղծման մասնագետներ Դիեգո Մենարդին ու Յան Ռիչարդսը, հայտնում է Motor-ը:

Բոբը ներկայացրել են Ինսբրուքի մայրուղու վրա: Մինչեւ 105 կիլոմետր ժամում արագություն բացող սահնակը շնորհանդեսին կառավարում էր Նագանոյում անցած Օլիմպիական խաղերի մրցանակակիր բրիտանացի Շոն Օլսոնը: