Nissan ընկերությունը գրասենյակային աթոռներ է ներկայացրել, որոնք ունակ են ինքնուրույն վերադառնալ իրենց տեղը: Համակարգի աշխատանքի համար կիրառվում է տեսախցիկների հավաքածու, որոնք հետեւում են, թե որտեղ են գտնվում կահույքի կտորները, իսկ ավտոմատացված բազկաթոռները, օգտագործելով կազմված քարտեզը, գտնում են վերադարձի ճանապարհը:

Բազկաթոռների տեղաշարժը տեղի է ունենում բամբակի վրայով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Փորձագետները կարծում են, որ մոտ ժամանակներս նման բազկաթոռների վաճառքի սպասել չարժե: «Այն, ինչ տեսնում եք տեսահոլովակում, դեռեւս ընդամենը հնարք է՝ ինտելեկտուալ կայանման ֆունկցիա ունեցող ճապոնական մեքենաների վաճառքը խթանելու համար: Հավանական է՝ դեռ երկար տարիներ ձեռքով եմ տեղաշարժելու բազկաթոռները»,-նշված է Engadget տեխնոբլոգում: