Ամերիկյան Radio Flyer ընկերությունը երեխաների համար Tesla Model S էլեկտրասեդանի փոքրիկ տարբերակն է ստեղծել: Մեքենան զինված է էլեկտրաշարժիչով եւ մարտկոցների լիթիումաիոնային բլոկով, որը հնարավոր է վարդակից լիցքավորել:
«Մանկական» «Տեսլայի» բազային տարբերակն առաջարկվում է 140 վատտ/ժամ մարտկոցով, իսկ 50 դոլար լրավճարի դեպքում` 190 վատտ/ժամ: Բացի այդ, հնարավոր է հատուկ կոնֆիգուրատորում մեքենայի երեք գույն պատվիրել (սեւ, կապույտ կամ կարմիր), ընտրել անվասկավառակների դիզայնը եւ թե ինչ պիտի գրվի մեքենայի համարանիշի տեղում, հայտնում է Motor-ը:
Մեքենան, որը նախատեսված է երեքից ութ տարեկան երեխաների համար, գործող լուսացույցներ ունի, բացվող կապոտ եւ թափք, ինչպես նաեւ աուդիոհամարգ եւ MP3 փլեեր միացնելու բացվածք: Մեքենայի թափքում փոխարկիչ է տեղադրված, որը կարգավորում է առավելագույն արագությունը` ժամում երեք կամ վեց մղոն (ժամում 4,8 կամ 9,6 կմ):
Մեքենայի գինը սկսվում է 499 դոլարից: Մանկական Tesla Model S-երի առաքումը կսկսվի այս տարվա մայիսից:











