Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ փետրվարի 18-ին, եւս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։
«Գիշերը հանգիստ է անցել: Այսօր էլ պարոն Սահակյանը մի քանի հետազոտության կենթարկվի»,- ասաց Կարեն Սահակյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։
Գալուստ Սահակյանը վստահելի ձեռքերում է. Արմեն Աշոտյան (ֆոտո)











