Nissan ընկերությունը YouTube-ում տեսանյութ է հրապարակել՝ վարորդներին կոչ անելով հիշել կատուների մասին, որոնք կարող են կապոտի տակ լինել: Ցուրտ եղանակին կատուները մտնում են շարժիչի մեկուսամասը, որպեսզի տաքանան, իսկ գործի դրած շարժիչը կարող է վնասել նրան, հայտնում է Motor-ը:
Ճապոնական ավտոարտադրողի կազմակերպած սոցիալական արշավը ստացել է Knock Knock Cats! անվանումը: Ընկերությունը խորհուրդ է տալիս թակել կապոտը մի քանի անգամ, նախքան շարժիչը գործի դնելը, քանի որ դա կարող է փրկել կենդանիների կյանքը:











