Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) ոստիկանները չորս ժամ շարունակ փորձել են բռնել տիրոջից փախած պոնիին: Արժե նշել, որ հետապնդման ընթացքում Ջուլիետա անունով կենդանին  միաեղջյուրի կերպարանք ուներ. նա վարդագույն սանձ ուներ եւ դնովի եղջյուր, որն ամրացված էր ճակատին:  Այդ մասին ուրբաթ` փետրվարի 26-ին հաղորդում է  Lenta-ն` վկայակոչելով The Huffington Post-ին:

Պոնիի տերը լուսանկարիչ Սանդրա Բուսն է, որը երեխաների համար ֆոտոսեսիաներ է անցկացնում: Կնոջ խոսքով, իր ընտանի կենդանին փախել էր տոնից, որտեղ իրենք աշխատում էին չորեքշաբթի փետրվարի  24-ին: Վարորդները   խճուղով քառատրոփ արշավող  «միաեղջյուրին» նկատել էին արդեն քաղաքից դուրս: Օրինապահները ոստիկանական ուղղաթիռ էին ուղարկել Ջուլիետային փնտրելու, սակայն նրան մի քանի ժամ հաջողվում էր թաքնվել օրինապահ մարմինների աշխատակիցներից: 

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոշուա Մակքոնելը, տեղի ունեցածի հետեւանքով պոնին չի տուժել: Այնուամենայնիվ, նա ասել է, որ դա երջանիկ պատահականություն է, որովհետեւ կենդանուն հեշտորեն կարող էր խփել մոտիկից անցնող որեւէ մեքենա:  «Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն կլիներ», — եզրակացրել է նա:

Այս պահին փախստականին վերադարձրել են տիրուհուն: