Չեչնիայի Բորզոյ գյուղում տեղակայված զորամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ Gazeta-ի, Մարդու իրավունքների խորհրդում հաստատել են տեղեկությունը:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում զինվորական համազգեստով մարդկանց միջեւ ծեծկռտուք է պատկերված: Տեսանյութը վերնագրել են «25.02», ինչից կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին:

«Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ 2014 թվականի աշնանից չեչեններին սկսեցին բանակ զորակոչել: Ավելի վաղ  ՊՆ-ն Չեչնիայից զինվոր չէր զորակոչում, բայց հիմա սերունդ է մեծացել, որոնք, տարիքից ելնելով, չեն պատերազմել Չեչնիայի առաջի եւ երկրորդ արշավների ժամանակ: Բայց լարվածությունը կարող է մնացած լինել»,- ասել է Մարդու իրավունքների խորհրդի զինծառայողների իրավունքների հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կրիվենկոն: